Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Անկարային չմիջամտել ղարաբաղյան խնդրին:
Լրագրողներին ներկայացնելով զրույցի մանրամասները, Շամպանն ասել է, թե Չավուշօղուն ըմբռնումով է մոտեցել իր դիրքորոշմանը:
«Թուրքիայի ԱԳ նախարարը ընդունեց, որ այս հակամատությունը ռազմական լուծում չունի, անհրաժեշտ է կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ և որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է», - ասել է Կանադայի ԱԳ նախարարը: Շամպանը տեղեկացրել է, որ մեկնելու է Եվրոպա` այս հարցի շուրջ դաշնակիցների հետ հանդիպման: Թե հատկապես որ երկրների` դեռ չի հաղորդվում: